Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ փոխնախագա՞հ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, եւ այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Եթե նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն որպես փոխնախագահի թեկնածու առաջադրել էր Միքայել Մելքումյանին, ապա այս անգամ նրան կարող է փոխարինել Նաիրա Զոհրաբյանը, ով երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան Մելքումյանը: Եվ դա այն դեպքում, որ ԲՀԿ Սիսիանի մարզային կառույցը հիմնականում աշխատում էր Զոհրաբյանի դեմ, կառույցի ղեկավար Աղասի Հակոբջանյանը փաստացի աշխատեց իր փեսայի՝ «Իմ քայլի» կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանի օգտին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31