
Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդեն իրար տակ են փորում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն:
Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում իշխանական պաշտոններ ունենալու համար:
Խոսքն ամենից առաջ ԱԺ նախագահի աթոռի մասին է, ինչպես նաեւ երկու փոխխոսնակների, որոնք, բնականաբար, «Իմ քայլից» են լինելու, իսկ փոխնախագահներից մեկը կրկին լինելու է ընդդիմությունից:
Արդեն քննարկվում է նաեւ հանձնաժողովի նախագահների, տեղակալների հարցը, ու այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մեր տեղեկություններով` առավել թեժ է միջազգային կառույցներում աշխատելու ցանկություն ունեցող իմքայլականների պայքարը:
Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է եւ՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, եւ՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: