
«Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ». ԵՄ

Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին:
Հայտարարությունում ասվում է. «2018 դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետեւեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը:
Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ եւ վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»:
Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարեւորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման եւ արդիականացման ուղղությամբ:
Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո»:
?? Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության / Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման…
Gepostet von European Union in Armenia am Montag, 10. Dezember 2018