Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։
Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաքը:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում ավարտել են հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցել, լիովին նորմալ է, և Փաշինյանն ընդամենը ներկայացրել է պետության դիրքորոշումը։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝:
2019-2020 թվականների համար ՄԱԿ-ի մշակած օգնության տարածաշրջանային ծրագիրը 5,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում է նախատեսում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում հանգրվանած սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ հայաստանյան բոլոր լրատվամիջոցները պետք է համախմբվեն և իրենց խոսքն ասեն իրավապահների այն գործողությունների վերաբերյալ, որոնք իրականացվում են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ։
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով։
«Համակարգված, հրահանգավորված վարչական ռեսուրս չի եղել, ինչի մասին արդեն նշել եմ, ընտրակաշառք չի եղել, մենք հրաժեշտ տվեցինք նախկին գազելների էպոպեային, և ես հույս ունեմ, որ այլևս՝ անվերադարձ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
«Մեր երկրի և պետականության համար ունեցել ենք շատ կարևոր իրադարձություն։ Ընտրություններն աննախադեպ էին այն առումով, որ քաղաքացիների կամքը մեր երկրում երբևէ այդքան համարժեք իրականացված չէր։ Բայց չի կարելի ասել, որ այս ընտրություններն անցել են առանց թերությունների, եթե համեմատենք Երևանի ավագանու ընտրությունների հետ, ապա այս ընտրություններն ավելի հեռու էին իդեալական լինելուց»:
Պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. ուղիղ միացում Հանրապետության հրապարակից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե ինքն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
«Իմ քայլը» դաշինքում դեռ չեն որոշել՝ ո՞վ է «գործուղվելու» օրենսդիր մարմին, և ո՞վ՝ գործադիր։ Դաշինքի ցուցակով պատգամավորության 5-րդ թեկնածու, ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշում դեռ չունեն, բայց առաջիկա օրերին տեղի կունենան քննարկումներ, և որոշում կկայացվի։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախաքննական մարմնի միջնորդությամբ` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցի քննությունը ավարտվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Բրիտանական ընդդիմության առաջնորդները Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են խորհրդարանի որոշումները չհարգելու մեջ՝ Brexit-ի պայմանների համաձայնեցման շուրջը դեկտեմբերի 11-ին պլանավորված քվեարկությունը չեղյալ հայտարարելու պատճառով:
ԿԸՀ-ն հրապարակել է քաղաքական ուժերի տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ստացած ձայները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո երկրից նավթի արտահանման հետ կապված իրադրությունը բարելավվել է։
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ է նախագահական ընտրություններում պաշտպանել ուկրաինացիների ավելի քան 20 տոկոսը, եթե դրանք տեղի ունենային նոյեմբերին, մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ձայն կտար հարցման մասնակիցների 11,6 տոկոսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին, գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին:
Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում շնորհավորել է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու իրողության առիթով և հույս հայտնել, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար:
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում գրանցված մասնակցության 48,63% ցուցանիշն ամենացածրն է 1991թ. Անկախության հանրաքվեից ի վեր բոլոր համապետական ընտրություններին մասնակցության ցուցանիշներից:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ վերջին շրջանում news.am և aysor.am լրատվական կայքերում իրավապահ մարմինների կողմից որոշակի գործողություններ իրականացնելու մասին խոսելիս, չպետք է մոռանալ նաև Yerevan.today կայքի մասին, որի տեխնիկան ոստիկանությունն ամիսներ անց դեռևս չի վերադարձրել։
«Ընտրությունները լեգիտիմ էին. լեգիտիմ է մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքը, և ընդդիմությունը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն։ Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեք ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի հանդեպ, դա որևէ նշանակություն չունի, նրանք հանդիսանում են լեգիտիմ ընդդիմություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոնի նահանգում սկսել է սևծովյան ռազմաբազա կառուցել:
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Չկա անվտանգության հայեցակարգ, քննարկումներ գնում են՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կլինի՞, թե՞ չի լինի Հայաստանի թեկնածուն, բայց կոնկրետ ՀԱՊԿ-ը ինչ նշանակություն ունի մեզ համար, չկա։ Չկա տնտեսության զարգացման հայեցակարգ, չկա որևէ այլ հայեցակարգ»:
Թաիլանդի Հաշտության եւ կարգի ազգային խորհուրդը վերացրել է քաղաքական ժողովների եւ կուսակցությունների գործունեության արգելքը: