Ռեյտինգայինի ձայները՝ ըստ նվազման առաջին 50-ը.
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարեւոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը, մեր տեղեկություններով, փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում այս ընտրություններով ավարտվեց ոչ միայն Ավշարի Գրիգորյանների, այլեւ Աբրահամյանների էպոխան։ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու էր առաջադրվել, ստացել է ընդամենը 146 ձայն, ինչը նշանակում է, որ ազգականները նրան չեն աջակցել։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ընտրություններից հետո ավելի է խորացել.
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, եւ ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։
«Եթե մասնակցությունն ընտրություններում մոտ լիներ 70-80%-ին, ապա ներկայումս Նիկոլ Փաշինյանը կարող էր տոնել իր միանշանակ հաղթանակը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշն անհանգստացնող է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և ցածր մասնակցությանը:
2017թ․ Թուրքիան 24 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի վաճառքը։ Այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցից։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Իմ քայլը» դաշինքը լծվում է նախընտրական շրջանում ժողովրդին տված խոստումների իրականացմանը:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանոում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։
«Այս ընտրություններում ժողովուրդը Փաշինյանին կրեդիտ տվեց, չգիտեմ, թե որքան երկարաժամկետ, բայց հստակ գիտեմ, որ այդ կրեդիտի տոկոսները չափազանց բարձր են: Իսկ ապագան կանխատեսելն անշնորհակալ գործ է, ուստի կարող եմ միայն մաղթել, որ ամեն բան լավ լինի»,- ասաց Վասաձեն:
«Դիտորդական նորահայտ առաքելություններն իսկապես հայտնություն էին մեզ համար. «Միացյալ առաջնորդների պալատ» և «Աբովյանի ուսանողական խորհուրդ», յուրաքանչյուրը ԿԸՀ-ում գրանցել է 5400-ական դիտորդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ ամփոփելով ԱԺ ընտրությունների ընթացքում կատարած դիտորդական առաքելությունները։
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ:
«Կես տարի անց գուցե ընտրություններում այլ պատկեր գրանցվեր»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլոժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի կոորդինատոր Ալեքսանդր Սկակովը
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է, և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց շարունակելու է պահպանել հարաբերությունները դաշինքի հետ:
Աշխարհում սպառազինության 100 խոշորագույն արտադրողների եւ ռազմական ծառայություններ մատուցողների վաճառքների ընդհանուր ծավալները 2017 թվականին 2016 թվականի համեմատությամբ, ամբողջությամբ վերցված, աճել են 2,5 տոկոսով եւ 2002 թվականի համեմատությամբ՝ 44 տոկոսով՝ կազմելով 398,2 միլիարդ դոլար:
Հայաստանը հայտնում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին:
«Երբ «Սասնա ծռեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ Արցախի հարցում եթե լինեն որոշակի զիջումներ, ապա միակ ուժն ինքն է լինելու, որը կոշտ կարձագանքի, նկատի ուներ, որ «Սասնա ծռերի» ներկայությունը խորհրդարանում հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալ Արցախի հարցում հենց այն պատճառով, որ «Սասնա ծռերը» կլիներ ավելի կոշտ։ Վստահեցնում եմ, որ այժմ ԲՀԿ-ն ու «Լուսավոր […]
Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հրապարակված են և կարող ենք ասել, որ վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները:
Իոաննիսյանն ասաց, որ մեկ միկրոավտոբուս են տեսել, որը տեղափոխում էր ընտրողների։ Տեսախցիկների հետ կապված տեղամասերի 1,7 տոկոսում եղել է խնդիր: 14 տոկոսում հաշվարկը տեղի է ունեցել տեսադաշտից դուրս
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի երրորդ համարում ներկայացված Դավիթ Շահնազարյանը երեկ` ԱԺ ընտրությունների քվեարկության օրը, հայտարարել էր, մասնակից 11 ուժի քվեաթերթիկներից մեկը դրել է ծրարի մեջ, իսկ երկուսը` իր գրպանում:
«Իմ քայլը» դաշինքին տված 70 տոկոսը հակադեմոկրատական թիվ է: Ժողովրդավարական երկրներում որևէ ուժ այդքան ձայն չի հավաքում, բայց այսպիսին է լինում հետհեղափոխական երկրներում: Մենք հիմա սպասելիքներ ունենք, ու սա լուրջ բեռ է իշխանության համար: Բոլոր հաջողությունների համար փառք ու պատիվ իրենց, իսկ անհաջողությունների համար սուր քննադատության կենթարկվեն»:
Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով։
«Ընդդիմությունը մնաց արտախորհրդարանական ուժերին, ինչը նշանակում է՝ փողոցային պայքար, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին սպասվում են այն մարտահրավերները, ինչի ուղին ինքը ցույց է տվել»,- եզրափակեց Ա. Պապյանը։