«Կլինենք՝ կտեսնեք։ Մեր հայտարարությունը հենց դրա մասին է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյո՞ք կաշկանդված չեն լինի և խորհրդարանում կկարողանան լինել իրական ընդդիմություն։
Հնդկաստանի զինվորականները «Ագնի-5» բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել, որը կարող է միջուկային մարտագլխիկներ կրել:
«ԲՀԿ ղեկավարի կողմից բազմիցս հայտարարվել է, որ իրենք չեն կարող լինել ընդդիմություն։ Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրանց խոցելիությունը, նաև այն, որ քաղաքականությունը և բիզնեսն այդպես էլ չեն տարանջատվել նաև նոր Հայաստանում, մենք պնդում ենք, որ խորհրդարանական հատվածում ընդդիմադիր լինելու ռեսուրսն ունի միայն ԼՀԿ-ն»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի իրականացրած դիտորդության նախնական արդյունքները։
ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը:
Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներով ռեյտինգային ընտրակարգով բոլոր ընտրատարածքներում վստահ հաղթանակ են տարել «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց պայքարի նոր սկզբի մասին: Նրա խոսքով՝ այս ընտրությունները աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, իշխող ուժն ամեն ին արեց հասարակության մի մասին «սև անվանելու», «ասֆալտին փռելու» և վախի մթնոլորտ սերմանելու համար: Սակայն, ըստ նրա՝ նույնիսկ այդ պայմաններում 60.000 մտահոգ քաղաքացիներ չընկրկեցին և իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ին: «Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ովքեր ձայն են տվել թիվ 1-ին»,- ասաց նա:
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ… Շնորհակալ եմ ինձ վստահության քվե տված բոլոր քաղաքացիներին…
Լուսավոր Հայաստան Կուսակցության հայտարությունը 2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ
Ելիսեյան պալատում դեկտեմբերի 10-ին սկսվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ արհմիությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Ուշադրությու՜ն, գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասել է ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Թաղի տղեքը հանգիստ իրենց գործերով էին զբաղվում, միջամտություններ, կռիվներ, լցոնումներ չեղան»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը շատ քչերն էին կասկածի տակ դնում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանից ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական խախտումների հետ կապված որևէ դիմում չի ստացել:
ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, մեզ բոլորիս ազատ արդար ընտրությունների անցկացման առիթով։ Այս վերագտած արժեքն անհրաժեշտ է փայփայել աչքի լույսի պես, և դա մեր բոլորիս պարտքն է։
«Գիշերը ընտրատարածքներում ևս եղել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ հաղորդումները ներկայումս դեռևս ուսումնասիրության փուլում են»։
Թելավիում առավոտից Վրաստանի նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում:
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Սասուն Մեխակի Միքայելյանը՝ 31 հազար 739 ձայն: Երկրորդ տեղում Արարարատ Սամվելի Միրզոյանն է: Նա ստացել է 25 հազար 550 ձայն: Քվեների քանակով 3-րդ տեղում Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանն է, ով ստացել է 24 հազար 172 ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներով խորհրդարան անցած ուժերի միջև մանդատների բաշխման հաշվարկ դեռ չի կատարել: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ:
Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել է հեռընթաց գնացքների երթեւեկությունը:
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով։
ԱՊՀ դիտորդական առաքելությունն այսօր ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց դիտարկումներն ու եզրակացությունը:
Իրաքում դեկտեմբերի 10-ին տոնում են այ երկրում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի տարեդարձը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ գրելով.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հանդես կգա քաղաքացիներին հղված հեռուստաուղերձով՝ կապված բողոքի այն ակցիաների հետ, որոնք ընդգրկել են Ֆրանսիայի խոշորագույն քաղաքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 593.120 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 262.164-ը, այսինքն՝ 48.67 տոկոսը: