Բաժիններ՝

ԱՄՆ-ի նկատմամբ ճապոնացիների վստահությունն ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ. հարցում

ԱՄՆ-ի քաղաքականությանը վստահող ճապոնացիների թիվն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 19-ին հրապարակված հարցման տվյալները, որը հեռախոսով անցկացվել է ճապոնական Yomiuri թերթի եւ Gallup ամերիկյան սոցիոլոգիական ծառայության կողմից։

Ըստ հետազոտության տվյալների, ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ իրենց վստահության մասին հայտարարել են Ճապոնիայի հարցված քաղաքացիների միայն 30 տոկոսը: Դա, ինչպես նշում է Yomiuri թերթը, ամենացածր ցուցանիշն է 2000 թվականից ի վեր նմանօրինակ հարցումների անցկացման ողջ ժամանակաշրջանում:

Նրա կարծիքով՝ վստահության անկման գլխավոր պատճառը դարձել է այն ճնշումը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ճապոնիայի վրա գործադրում է տնտեսական հարցերում՝ նրանից պահանջելով կրճատել ամերիկյան դեֆիցիտը հեռավորարեւելյան դաշնակցի հետ առեւտրում:

Հետազոտության ճապոնացի մասնակիցների 75 տոկոսն այդ կապակցությամբ հայտարարել է, որ չհիմնավորված է համարում Վաշինգտոնի նման դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ ճապոնացի հարցվածների 64 տոկոսն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգների հետ ռազմական դաշինքը կարեւոր ավանդ ունի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:

Հարցումը նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը պատահական ընտրանքի մեթոդով անցկացվել Է ստացիոնար եւ շարժական հեռախոսներով: Ճապոնիայում դրան մասնակցել է 1036 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս