
Արաբական կոալիցիայի օդուժը հարվածներ է հասցրել Սանայի ավիաբազային. Аl-Мasdar Online

Արաբական կոալիցիայի մարտական օդուժը դեկտեմբերի 19-ին մի շարք հարվածներ է հասցրել «Ադ-Դայլամի» ավիաբազային, որը գտնվում է Եմենի մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում՝ միջազգային օդանավակայանի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Аl-Мasdar Online նորությունների պորտալը՝ վկայակոչելով ականատեսներին:
Նրանց խոսքով՝ օդակայանի շրջանում հարձակման ժամանակ որոտացելէ առնվազն երկու հզոր պայթյուն, իսկ երկինք են բարձրացել ծխի քուլաները: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռեւս չի ստացվել: Ինչպես հայտնել է News Yemen հրատարակությունը, ռմբակոծումների թիրախը եղել են բազայում գտնվող անգարները եւ զորանոցները:
Բացի այդ, ռազմական աղբյուրը պորտալին հայտնել Է, որ հարվածների է ենթարկվել նաեւ «նոր իրանական օգնությունը», որը մաքսանենգ ճանապարհով հասցվել է «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) կողմից վերահսկվող Սանա՝ Եմենում նրա հսկողության տակ չգտնվող տարածքների վրա գրոհելու համար: Մինչդեռ, բուն կոալիցիայում հայտարարել են, որ Սանայի միջազգային օդանավակայանում ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում ոչնչացվել են անօդաչու եւ մեկնարկային հարթակ:
Դաշինքում նաեւ նշել են, որ թռչող սարքը գրոհի պահին պատրաստվում էր արձակման՝ «ահաբեկչական գրոհ» իրականացնելու համար, իսկ հարվածը հասցվել է որպես կանխիչ միջոց եւ «միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: