Բաժիններ՝

Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Մենք սկսել են զորքերի վերադարձը հայրենիքը»,- ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Նա նշել է, որ հինգ տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Մերձավոր Արևելքում հզոր ու վտանգավոր ուժ էր, սակայն ԱՄՆ-ն կարողացել է այն ոչնչացնել: «ԱՄՆ-ն ու իր գործընկերները պատրաստ են կրկին համագործակցել բոլոր մակարդակներում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանելու ամերիկյան շահերը: Մենք շարունակելու ենք աշխատանքը՝ զրկելու ծայրահեղական իսլամական ահաբեկիչներին տարածքներից, ֆինանսավորումից, աջակցությունից և մեր սահման մուտք գործելու ցանկացած հնարավորությունից»,- ասել է մամուլի քարտուղարը:

Միացյալ Նահանգներն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Իրաքում ռազմական գործողություններ էր սկսել 2014 թվականի հունիսին, իսկ Սիրիայում՝ 2014-ի սեպտեմբերին:

Մինչև վերջերս Սիրիայում էին շուրջ 2 հազար, իսկ Իրաքում՝ 5200 ամերիկացի զինծառայող:

Reuters գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայից զորքերը դուրս բերել 60-100 օրվա ընթացքում, իսկ պետդեպարտամենտի աշխատակիցները կտարհանվեն երկրից 24 ժամվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս