«Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել»

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքել է հնչող մտավախություններին, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանտարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը կարող է ազդել բանակի մարտունակության վրա:

Դիլիջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա շատ վատ մեկնաբանություն է բանակի հասցեին, որովհետև այդ պաշտոնում և պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնում նշանակվել են պաշտպանության բանակի հնաբնակները:

«Այդ պաշտոններում նշանակվել են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են զինված ուժերում և գտնվում են արցախյան ազատամարտի ակունքներում»,- ասաց Փաշինյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Լևոն Մնացականյանի ազատումը: «Պարոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31