
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը

«Իմ քայլ»-ը դաշինքը ՀՀ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյան և Լենա Նազարյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավար պաշտոնի թեկնածուն է Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Նաև առաջարկվել են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, և կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Սիմոնյանը: