Բաժիններ՝

Ֆրանսիան կես միլիարդ եվրո կբաժանի աղքատներին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ

Ֆրանսիան, ավանդույթի համաձայն, մոտավորապես 500 մլն եվրո Սուրբծննդյան բոնուս կվճարի առավել կարիքավոր քաղաքացիներին: Այդ մասին հայտնել է The Local-ը:

Չունեւոր ֆրանսիացիների համար ամենամյա վճարումները կբաշխվեն այս շաբաթվա ընթացքում: Փող կստանա ավելի քան 2,3 մլն մարդ: Այս կերպ իշխանությունները նպատակ ունեն չունեւորներին հնարավորություն տալ տոնական սեղան բացել եւ նվերներ գնել երեխաների համար: Առաջին հերթին այն կտրամադրվի գործազուրկներին:

Ստացվող գումարի չափը կախված է ստացողի ընտանեկան կարգավիճակից: Միայնակ անզավակ մարդիկ կստանան 150 եվրոյից փոքր-ինչ ավելի, անզավակ զույգերը՝ 228 եվրո: Միայնակ ծնողներին ֆրանսիական պետությունը կուղարկի 228, 274, 335 կամ 396 եվրո՝ կախված այն բանից՝ քանի երեխա կա նրանց ընտանիքում: Մեկ երեխա ունեցող զույգերը կստանան 274 եվրո, չորս երեխա ունեցողները՝ 442 եվրո: Դրա համար նրանցից ոչ մեկին հարկ չի լինի որեւէ փաստաթուղթ լրացնել:

Սուրբ Ծնունդից առաջ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներին աջակցելու ավանդույթը 1988 թվականին մտցրել է Ֆրանսիայի վարչապետ սոցիալիստ Լեոնել Ժոսպենը: 2017 թվականին այդ մեկանգամյա վճարն ստացել է 2,5 մլն մարդ, դրա համար հատկացված միջոցների միագումար ծավալը նույնքան է եղել: Անցյալ տարվա տվյալներով՝ երկրում ապրում է 8,8 միլիոն մարդ, որոնք ապրում են չքավորության մեջ: Ֆրանսիայում այդ կատեգորիայի քաղաքացիների ամսական եկամուտը չի գերազանցում 1026 եվրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս