«Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել:
Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել:
Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան:
Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ:
Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում:
Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում եմ ստորև:
https://www.osce.org/mg/240316
https://www.osce.org/mg/248616
https://www.osce.org/minsk-group/361286
http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/»:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների…
Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 19. Dezember 2018