Բաժիններ՝

Չեխիայում առնվազն հինգ մարդ է զոհվել ածխահանքում մեթանի պայթելու հետևանքով

Առնվազն հինգ մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանքի տնօրենության ներկայացուցիչ Իվո Չելեխովսկին:

«Հանքի ստորգետնյա թունելների հյուսիսային տեղամասերից մեկում միջին եվրոպական ժամանակով 17:17-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:17-ին) կուտակված մեթանի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է նա եւ հավելել, որ ողբերգության զոհ են դարձել լեհ հանքագործներ, որոնք պայմանագրով աշխատում էին Չեխիայում:

Եվս ութ հաքագործներ անհայտ կորած են համարվում: Ածխահանքում աշխատում են փրկարարները, որոնք հավաքում են փլատակները, որոնց տակ կարող են տուժածներ լինել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31