Մխիթար Հայրապետյանը չի ասել, թե ի՞նչ պետք  է անեն Սփյուռքի նախարարության թվով 90 աշխատակիցները

Այս պահին ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում: Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նախատեսում է ՀՀ մշակույթի, սպորտի նախարարությունների միացում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և միասնական սուպեր-նախարարության ստեղծում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անվամբ:

168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմին տհաճ անակնկալ է մատուցել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտին  լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, ինքն այլևս Սփյուռքի նախարար չի լինելու, այլ լինելու է խորհրդարանում: «Կարող եմ ասել, որ խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի եւ սփյուռքի հանձնաժողովը»,-ասել էր նա:

Եվ ահա, երեկ հանդիպելով նախարարության աշխատակիցների հետ՝ վերջինս ասել է, որ արել է ամեն հնարավորը, որպեսզի նախարարությունը չփակվի, բայց ոչինչ չի ստացվել։ Նա ասել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարցրել է, թե ինչ պետք է անեն աշխատանքը կորցնող այդ թվով 90 աշխատակիցները, բայց ավելի լավ կլինի՝ ինքը չասի, թե ինչ է պատասխանել վարչապետը։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ նախարարության աշխատակիցները կարծել են, թե ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է պահանջում, պատշաճ ձևով կծանուցվեն 2 ամիս առաջ, կաշխատեն, ապա 2 ամիս անց նոր կհայտնվեն կադրերի ռեզերվում։ Այնինչ, այդ 2 ամիս ժամանակը նրանց, փաստորեն, չի տրվում։

Կարդացեք նաև

Նախարարը վերջում «հուսադրել է», որ եթե մինչև դեկտեմբերի 28-ը որոշում չլինի, կշարունակեն աշխատել, բայց նախարարությունում վստահ են, որ որոշումը չի ուշանա։

Տեսանյութեր

Լրահոս