Գաթվիկ օդանավակայանը վերսկսեց աշխատանքը
Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը. դեկտեմբերի 21-ին այնտեղ վայրԷջք է կատարել առաջին մարդատար ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է LBC լոնդոնյան ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ հանրանավը ժամանել է Շանհայից, եւ նրանում ուղեւորներ չեն եղել:
Գաթվիկի թռիչքավայրէջքային գոտին բաց է սահմանափակ թվով ինքնաթիռների համար, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին:
«Գաթվիկի թռիչքավայրէջքային գոտին ներկայում բաց է, եւ սահմանափակ թվով ինքնաթիռներ պլանավորում են մեկնել ու վայրԷջք կատարել»,- հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Գաթվիկ օդանավակայանը, նրա խոսքով, կենտրոնացած է օդանավակայանների հանրակցության հետ աշխատանքի վրա, որպեսզի վերականգնի կանոնավոր թռիչքներին ըստ չվացուցակի, եւ օդանավակայանի ղեկավարությունը դրա շուրջ բանակցություններ է վարում ավիաընկերությունների ու օդային շարժման դիսպետչերների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: