
ԱՄՆ-ը կփակի իր ռազմակայանը Սիրիայի էթ Թանֆի շրջանում. BuzzFeed

Միացյալ Նահանգները մտադիր է փակել իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆ բնակավայրի շրջանում: Այդ մասին հայտնել է BuzzFeed ինտերնետ-ռեսուրսը՝ վկայակոչելով այսպես կոչված զինված սիրիական ընդդիմության ներկայացուցչներին, որի ուսուցումն ամերիկացի հրահանգիչներն իրականացնում են ռազմակայանի տարածքում:
Ռազմակայանը գտնվում է տարածաշրջանի հանգուցային շրջաններից մեկում՝ Սիրիայի, Իրաքի եւ Հորդանանի սահմանների կցման վայրի մերձակայքում:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելու որոշման մասին: Նա որոշումը հիմնավորել է այն բանով, որ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակն ապահովված է եւ միայն այդ պատճառով էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը գտնվում էին այնտեղ: Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց խոսքով՝ ավելի քան 2 հազար թվաքանակով զորքերի դուրսբերումը կտեւի 60-ից մինչեւ 100 օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: