Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող է լինում

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter ցանցի իր էջում:

«(Պաշտոնաթող) գեներալ Ջիմ Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին՝ իմ վարչակազմում որպես պաշպտանության նախարար ծառայելով վերջին երկու տարում»,- գրել է ԱՄՆ-ի ղեկավարը: «Ջիմի պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերվել հսկայական առաջընթաց, հատկապես (ԱՄՆ-ի զինված ուժերի կարիքների համար) նոր մարտական տեխնիկայի գնման առումով»,- նշել է նա:

«Գեներալ Մեթիսն ինձ հսկայական օգնություն ցուցաբերեց այն բանում, որ ապահովվի դաշնակիցների ու այլ երկրների կողմից ռազմական պարտավորությունների իրենց բաժնի վճարումը»,- ընդգծել Է նախագահը:«Պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը կառաջադրվի մոտ ժամանկներս»,- հավելել է Թրամփը:

Reuters գործակալության տվյալներով, որը հղում է անում Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի, Պենտագոնի ղեկավարը պաշտոնը թողնելու իր որոշման մասին ԱՄՆ-ի նախագահին հայտարարել է դեկտեմբերի 20-ին նրա հետ կայացած հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31