Բաժիններ՝

Կանադայում փոթորկի պատճառով առանց լույսի են մնացել գրեթե 300 հազար սպառողներ

Կանադայի հարավի Բրիտանական Կոլումբիայի նահանգում գրեթե 300 հազար սպառողներ առանց լույսի են մնացել սաստիկ փոթորկի պատճառով: Այդ մասին հայտնել է BC Hydro տեղական էներգետիկական ընկերությունը:

«Տեղական ժամանակով ժամը 21:00-ի (Երեւանի ժամանակով (դեկտեմբերի 21-ի 09:00-ի) տվյալներով, շուրջ 260 հազար սպառողներ առանց լույսի են մնում Լոուեր-Մեյնլենդի, Ֆրեյզեր-Վելիի, Սանշայն Քոստի շրջաններում, ինչպես նաեւ Վանկուվեր կղզում»,- հայտնել է ընկերությունը Twitter-ում:

Ինչպես նշել է CTV հեռուստաալիքը, դեկտեմբերի 20-ին սաստիկ փոթորիկ է մոլեգնել Բրիտանական Կոլումբիայի նահանգի հարավային մասում: Ուժեղ քամին, որի արագությունը վայրկյանում գրեթե 30 մետր էր, արմատախիլ է արել ծառերը: Բազմաթիվ չվերթներ չեղարկվել են, լաստանավային հաղորդակցությունը նույնպես դադարեցվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31