Բաժիններ՝

«Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ թողնեմ իմ պաշտոնը». Մեթիսը հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով

Ջեյմս Մեթիսը որոշում է ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով: Այս մասին է վկայում պաշտոնաթողության խնդրագրի տեքստը, որը պաշտպանության նախարարը ներկայացրել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին: Փաստաթուղթը թվագրված է դեկտեմբերի 20-ով, այն տարածել են ԱՄՆ-ի մի ամբողջ շարք զանգվածային լրատվամիջոցներ, բայց պաշտոնապես չի հրապարակվել։

«Քանի որ դուք իրավունք ունեք ունենալու պաշտպանության նախարար, որի հայացքները մոտ լինեն ձեր հայացքներին (…), ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ թողնեմ իմ պաշտոնը»,- ասված է Թրամփին հղած Մեթիսի նամակում:

ԱՄՆ-ի նախագահին ներկայացրած իր դիմումում զինվորական գերատեսչության հեռացող ղեկավարը նաեւ նշել է Մոսկվայի եւ Պեկինի հետ Վաշինգտոնի ռազմավարական շահերի տարբերությունը:

«Ես գտնում եմ, որ մենք պետք է վճռական լինենք (…) այն երկրների նկատմամբ մեր մոտեցման հարցում, որոնց ռազմավարական շահերն ավելի ու ավելի են տարբերվում մեր շահերից՝ ստեղծելով լարվածություն»,- ասված է Մեթիսի նամակում, ով կարծում է, որ ՌԴ-ն եւ Չինաստանը ձգտում են «մյուս պետությունների որոշումների նկատմամբ վետոյի իրավունք ստանալ տնտեսության, դիվանագիտության եւ անվտանգության ոլորտներում, որպեսզի առաջ տանեն սեփական շահերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս