Բաժիններ՝

Թրամփը հրամայել է Աֆղանստանից զինծառայողների դուրսբերման պլան պատրաստել. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է Աֆղանստանից մոտավորապես 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման պլան պատրաստել: Այդ մասին հայտնել է CNN հեռուտաալիքը:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է այդ երկրում գործող ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսին: Ներկայում Աֆղանստանում գտնվում են ԱՄՆ-ի շուրջ 14 հազար զինծառայողներ: Աղբյուրների խոսքով՝ նրանցից 7 հազարի դուրսբերումը կպահանջի մի քանի ամիս:

CNN-ի տեղեկությունների համաձայն, Թրամփն այդ որոշումն ընդունել է դեկտեմբերի 18-ին: The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրներ, նաեւ հայտնել է, որ Աֆղանստանից ամերիկացի զինծառայողների վերադարձը կսկսվի արդեն մի քանի շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31