Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 փետրվարի 17-ին:

Վարդենիս համայնքի  ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Արամ Հարությունյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի փետրվարի 17-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31