Ձորագետ և Վարդանաշեն համայնքներում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 17-ին:

Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Լյովա Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Լոռու մարզի Ձորագետ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:

Վարդանաշեն համայնքի  ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31