2018թ. ռուս զբոսաշրջիկները ամենից շատ նախընտրել են այցելել Թուրքիա

Ռուսաստանի տուր օպերատորների միության նախագահ Մայա Լոմիձեն հայտարարել է, որ 2018թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ամենից շատ պահանջված հանգստի ուղղությունը Թուրքիան է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Լոմիձեն Մոսկվայում լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ 2018թ. արտերկրում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ 8%-ով աճել է:

Լոմիձեի խոսքով ռուս զբոսաշրջիկների այցելությունը Թուրքիա 2017թ. համեմատ 25%-ով աճ է գրանցել, իսկ այս տարի ռուսաստանցիների թիվ մեկ հանգստավայրը Թուրքիան է:

«Բացի Թուրքիայից ռուս զբոսաշրջիկների մոտ մեծ պահանջ է նկատվում դեպի Թաիլանդ: Մյուս հայտնի զբոսաշրջային ուղղություներն են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, ԱՄԷ-ն, Թունիսը և Ֆրանսիան»,- ասել է Ռուսաստանի տուր օպերատորների նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31