Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ նա 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Պաշտպանի խոսքով՝ Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում։

Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը դեկտեմբերի 21-ին միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու համար։

Հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): Գործարարին ՀՔԾ-ն ձերբակալել է հոկտեմբերի 6-ին։ Հոկտեմբերի 9-ին նա կալանավորվել է: Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31