Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը հերթական անգամ չքվեարկեց երկրի բյուջեի շուրջ

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատները հերթական անգամ չեն քվեարկել երկրի բյուջեի շուրջ, ինչում կարելի համոզվել օրենսդիր մարմնի կայքում նիստի հեռարձակումից:

Այսպիսով, ֆեդերալ կառավարությունը կշարունակի ժամանակավորապես փակ մնալ մինչեւ հաջորդ քվեարկությունը, որը կկայանա դեկտեմբերի 31-ին տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին): Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի կառավարության բնականոն աշխատանքն ընդհատվել է՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար ծախսերի, իշխանության համերկրային մարմինների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծն ստորագրելուց նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու պատճառով: Պաշտոնապես կառավարության աշխատանքի կասեցումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի նախագահի գլխավորությամբ, չկարողացան համոզել դեմոկրատներին արգելապատի կառուցման համար 5 մլրդ դոլար հատկացնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ առանց նրանց աջակցության ցանկացած բյուջետային օրենք չի կարող հավանության արաժանանալ վերին պալատի կողմից: Եթե օրենքը չընդունվի առաջիկա օրերին, ապա ֆիանսավորման հետ կապված իրադրությունը բացասաբար կազդի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության, տրանսպորտի նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ արդարադատության նախարարության եւ ԱՄՆ-ի բյուջետային տասնյակ այլ հիմնարկությունների աշխատանքի վրա: Ընդամենը խոսքը վերաբերում է բյուջետային պետական հիմնարկությունների քառորդ մասին: Associated Press գործակալության գնահատմամբ՝ աշխատանքի կասեցումը վերաբերել է 800 հազար բյուջետային աշխատողների գործունեությանը եւ կազդի նրանց աշխատավարձի վճարման վրա:

Վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվեյնին հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարի չի հաջողվի կարգավորել տարաձայնությունները բյուջեի շուրջ: «Կարծում եմ, որ իրադարձություններն առաջիկա օրերին այնքան է արագ չեն զարգանա: Ըստ իս, միանգամայն հնարավոր է, որ shutdown-ը կշարունակվի նաեւ դեկտեմբերի 28-ից հետո՝ մինչեւ նոր գումարման Կոնգրեսի աշխատանքի սկսվելը»,- ասել է նա դեկտեմբերի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Կառավարության աշխատանքի կասեցման կապակցությամբ Թրամփը չեղարկել է ուղեւորությունը Ֆլորիդա եւ որոշել է մնալ Վաշինգտոնում: Կառավարության աշխատանքի ներկայիս կասեցումն արդեն երրորդն է տարեսկզբից ի վեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս