
Արա Զոհրաբյանն ընդունել է Ալեքսանդր Լապշինին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր:
Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր: Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում գտնվում էի կալանքի տակ, ինձ մոտ եկավ իմ փաստաբանը և փոխանցեց Հայաստանի փաստաբանների պալատի հայտարարությունն ուղղված Բելառուսի փաստաբանների կոլեգիայի նախագահին՝ խնդրանքով պաշտպանել իմ իրավունքները: Դա շատ անսպասելի էր ինձ համար: Ես շատ ուրախացա, որ մենակ չեմ»,-նշել է Լապշինը:
Ավարտին՝ Ալեքսանդր Լապշինը Արա Զոհրաբյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում: