
ԵՄ-ի դեսպանները համաձայնեցրել են Մեծ Բրիտանիայի համար անայցագիր ռեժիմի սահանումը Brexit-ից հետո
Եվրամիության 27 երկրների դեսպանները համաձայնեցրել են Մեծ Բրիտանիայի հպատակների համար անայցագիր ռեժիմի սահմանումը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ, որը փետրվարի 1-ին տարածվել է Բրյուսելում:
«Եվրամիության դեսպաններն այսօր որոշեցին, որ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հպատակներին, որոնք Շենգենի գոտի են ժամանում կարճ ժամանակով (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում), պետք է տրամադրվեն անայցագիր ուղեւորություններ»,- ընդգծված է փաստաթղթում:
Դրանում ասված է, որ դեսպանները Եվրամիության խորհրդում Ռումինիայի նախագահությանը հանձնարարել են բանակցություններ սկսել Եվրախորհրդարանի հետ՝ այս որոշումն օրինական մակարդակով իրականացնելու նպատակով: Ըստ որում Խորհուրդն ընդգծել է, որ այդ միջոցը պետք է լինի փոխադարձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: