
Միայն նոր ընտրությունները թույլ կտան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը. Մերկել

Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ միայն նոր նախագահական ընտրությունները կկարողանան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը: ԳԴՀ-ն պատրաստ է ավանդ ներդնել այդ երկրում էսկալացիա թույլ չտալու գործում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մեր գնահատականն այն է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընտրություններն ազատ չէին»,-ասել է նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Բնականաբար, մենք պատրաստ ենք ավանդ ներդնել այն բանում, որ գործը չհասնի էսկալացման, այլ որ Վենեսուելայի ժողովուրդը կարողանա հասնել իր շահերի բավարարման»,-նշել է Մերկելը: «Դա, ըստ մեզ, կարող է հաջողվել միայն նոր ընտրությունների միջոցով»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: