
Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը. Կանցլերը զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»–ի թղթակիցը Բեռլինից, կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց:
Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ:
Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել հունվարի 30-ին, հանդիպումները մեկնարկել են հունվարի 31-ին Քյոլնից: