Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով

Վրաստանն աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում կարմրուկի տարածման գործակցով: Խոսքը վերաբերում է վերջին տարում մեկ միլիոն բնակչության հաշվով հիվանդության հայտնաբերման ցուցանիշին: Տվյալները տարածել է Առողջապահության համաշխարային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81): Ցուցակում Սերբիայից, Ալբանիայից եւ Լիբերիայից հետո գտնվում է Վրաստանը, որտեղ վերջին մեկ տարում արձանագրվել է կարմրուկի 1562 դեպք (գործակիցը՝ 397.92):

Վերջին մեկ տարում կարմրուկի տարածման բարձր ցուցանիշ է արձանագրվել Մոնտենեգրոյում, Հունաստանում, Իսրայելում եւ Եմենում:

Տեսանյութեր

Լրահոս