Բաժիններ՝

Ֆրանսիայում ոստիկաններին թույլատրել են հատուկ զենք կիրառել բողոքի ակցիաների ընթացքում

Ֆրանսիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատական ատյանը, մերժել է ոստիկանների կողմից «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում հատուկ նռնականետների (LBD) օգտագործման արգելքի վերաբերյալ արված միջնորդությունը։

Ավելի վաղ արհմիությունների կազմակերպությունները եւ «դեղին բաճկոնավորների» շարժման ներկայացուցիչները վիճարկել են իրավապահ ուժերի կողմից այդ զենքի օգտագործումը ցույցերի ընթացքում:

«Պետական խորհրդի դատավորը քննել է միջնորդությունը «դեղին բաճկոնավորների» ցույցերի ժամանակ LBD արձակման կայանքների օգտագործման արգելքի մասին: Դատավորը մերժել է այդ պահանջները»,-ասված է Ֆրանսիայի Պետական խորհրդի հաղորդագրության մեջ:

Դատավորը նշել է, որ այդ զենքի օգտագործման պայմանները խստիվ կանոնակարգված են անվտանգության ներքին կոդեքսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728