 
                        ԵՄ-ի երկրները ՄՓՀՀՊ-ն պահպանելու համատեղ հայտարարություն են պատրաստում՝ ՌԴ-ին և ԱՄՆ-ին ուղղված կոչով
 
                                    Եվրամիությունը կողմերին կոչ է անում պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), հանրակցության 28 երկրները փաստաթղթի վերաբերյալ համատեղ հայտարարություն կանեն առաջիկա ժամերին:
Փետրվարի 1-ին այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բուխարեստում հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Մեր ցանկությունն ու կոչն է՝ պահպանել պայմանագիրը՝ երկուստեք դրա լիակատար իրականացմամբ: Կարծում եմ՝ առաջիկա ժամերին կլինի Եվրամիության 28 երկրների համատեղ հայտարարությունը»,- ասել Է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        