Բաժիններ՝

Էթ-Թանֆայի ռազմակայանը վերջինը կլինի Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գրաֆիկում. NBC

Ամերիկացի զինվորականները Սիրիայից ԱՄՆ-ի զորակազմը դուրս բերելիս մտադիր են միայն գործընթացի ավարտական փուլում լքել Էթ-Թանֆայի ռազմակայանը, որը տեղակայված է Սիրիայի Արաբական Հանրապետության, Իրաքի եւ Հորդանանի սահմանների կցատեղում: Այդ մասին հայտնել է NBC ամերիկյան հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների խոսքով՝ Պենտագոնում չեն բացառում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պլանները եւ որոշել՝ որոշ զորամասեր թողնել նշված ռազմակայանում: Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ի վարչակազմում շարունակվում են բանավեճերն այն բանի շուրջ, թե ընդհանրապես պետք Է արդյոք հեռանալ այդ ռազմակայանից:

Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը, մասնավորապես, հանդես է գալիս այդ քայլի դեմ: Նա այն կարծիքին է, որ ռազմակայանում ամերիկյան զորակազմի ներկայությունը կդժվարացնի Իրանի ազդեցության ընդլայնումը Սիրիայում: Նյութում արձանագրվում է, որ ներկայում Սիրիայում գտնվում են մոտավորապես 3 հազար ամերիկացի զինծառայողներ:

Վերջին շաբաթներին երկիր են փոխադրվել լրացուցիչ ուժեր, որոնք պետք է աջակցություն ցուցաբերեն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը: Սպասվում է, որ այդ գործընթացը կավարտվի գարնան կեսերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս