«Մենք մի շատ վատ «խասյաթ» ունենք, երբ չեն կրակում, ուրախանում ենք, քանի որ խաղաղություն սիրող ազգ ենք, բայց իրենք այդ ընթացքում պատրաստվում են հաջորդ կրակելուն։ Իսկ ինչո՞ւ են այդքան զենք գնում, պարզ է, որ պատրաստվում են պատերազմի, և իրենց ձեռնտու է, որ մենք չխանգարենք»։
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Այսօրվա նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը:
Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամները փետրվարի 7-ին վերստին ներկայացրել են օրինագիծ, որում առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ Եմենի հակամարտության եւ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ:
«Ըստ իս, նախորդ ծրագրերից տարբերությունը Ղարաբաղյան հակամարտության մասով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության ընդգծումն է, ինչպես նաև Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին: Կարծում եմ` այս մանրամասներով Կառավարությունը փորձել է խուսափել ներքին քննադատություններից, որոնք վերջին շրջանում եղել են»:
Վենեսուելայի խնդրով Միջազգային շփման խումբը (ՄՇԽ) փետրվարի 7-ին Մոնտեվիդեոյում կայացած առաջին նիստում երկրում նախագահական նոր ընտրությունների անցկացման միջազգային երաշխիքներ է խոստացել, ինչպես նաեւ ապահովել մարդասիրական օգնության շուտափույթ մատակարարումը:
ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, մաքսիմալ մշակել առաջարկները և ներառել նախագծում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ առաջին տիկին Սիլիա Ֆլորեսն ստորագրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչը՝ Վենեսուելայի գործերին չմիջամտելու պահանջով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ։ Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք:
«Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ եւ հարթ չի ընթացել: Նրա նշանակմանը ներքին կարգով փորձել է խոչընդոտել նախկին մարզպետը, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչության պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաեւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար։
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ օրեր առաջ գրել էինք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն կստանա:
«Իրատես» թերթը գրում է.«Ասում են, թե այնքան էլ իրականությանը մոտ չէ այն կարծիքը, թե Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Հայաստանում է, բացարձակապես չի զբաղվում ու չի զբաղվելու քաղաքականությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մյուս շաբաթ Արցախ է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նախկինում ԱԺ նախագահների Արցախի Հանրապետություն այցերը, հատկապես առաջին, բավական ներկայացուցչական էին, դրանց կազմում ընդգրկված էին լինում խորհրդարանական տարբեր խմբակցություններ ներկայացնող մի քանի պատգամավորներ…»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ում տեղի է ունեցել օպերատիվ հետախուզության վարչությունում գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես իր գործունեության ծրագիրը ուղարկեց խորհրդարան: Բայց պարզվում է, որ դա վերջնական փաստաթուղթ չէ, այլ անընդհատ փոփոխվող և լրացվող:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երեք նախագահներն էլ հարցաքննվել են մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, պարզապես, տարբեր կարգավիճակներով: Երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ վկայի կարգավիճակով:
«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը:
«Նիկոլ Փաշինյանը քաշել է այդ գիծը եւ արցախյան ղեկավարությանը մեկուսացրել ղարաբաղյան կարգավորման խնդրից․ մի կողմից հայտարարում է, որ ամեն ինչ անելու է Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, մյուս կողմից ինքն է խզել կապերը Ղարաբաղի ղեկավարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։
Այսօր որոշ առցանց լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) նախագահ Էյկի Նեսթորի հետ:
«Ամենավտանգավորն այն է, որ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի անունից չի խոսելու, սա շատ սխալ քաղաքականություն է և սա ոչ այլ ինչ է, քան Արցախին միայնակ թողնել բանակցություններում»։
Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև:
Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-ին հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։
Ըստ մասնագետի՝ ծրագրում հստակ նշաձողեր պետք է սահմանվեն, ցուցանիշներ լինեն, որպեսզի հաշվետվողականություն ապահովվի, հնարավոր լինի հետագայում այդ թվերը նրանց հիշեցնել ու պատասխան պահանջել։
«Եթե հասարակությունը միանշանակ և անվերապահ դատապարտի նման վարքագիծը, և մարդիկ հասկանան, որ դա պետք է «զրո» հանդուրժողականություն ենթադրի հնարավորինս լայն զանգվածների մոտ, ապա այլևս նույն կերպ չեն վարվի»,- ասաց Ռ. Մելիքյանը։
«Անձամբ գտնում եմ, որ սա միայն մեկ կամ երկու նիստով հանգուցալուծվող հարց չէ, քանի որ հարմար պահի ռուսական կողմը ցանկանալու է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հարցը փաթաթել Թբիլիսիի վրա, որն անընդունելի է, և վստահ եմ, որ դա վրաց իշխանությունները հասկանում են»:
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը