Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-ին հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։
Ըստ մասնագետի՝ ծրագրում հստակ նշաձողեր պետք է սահմանվեն, ցուցանիշներ լինեն, որպեսզի հաշվետվողականություն ապահովվի, հնարավոր լինի հետագայում այդ թվերը նրանց հիշեցնել ու պատասխան պահանջել։
«Եթե հասարակությունը միանշանակ և անվերապահ դատապարտի նման վարքագիծը, և մարդիկ հասկանան, որ դա պետք է «զրո» հանդուրժողականություն ենթադրի հնարավորինս լայն զանգվածների մոտ, ապա այլևս նույն կերպ չեն վարվի»,- ասաց Ռ. Մելիքյանը։
«Անձամբ գտնում եմ, որ սա միայն մեկ կամ երկու նիստով հանգուցալուծվող հարց չէ, քանի որ հարմար պահի ռուսական կողմը ցանկանալու է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հարցը փաթաթել Թբիլիսիի վրա, որն անընդունելի է, և վստահ եմ, որ դա վրաց իշխանությունները հասկանում են»:
Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2019» զեկույցը
ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով այսօր որպես վկա հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Մեջլիսում խոսել է հայկական մշակութային ժառանգությունը թալանել ցանկացող ոստիկանների մասին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ հանրությունը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացված նոր ծրագիրը, փորձենք հետհայացք գցել 2018 թվականի հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված կառավարության նախորդ ծրագրի կատարողականի վրա՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի մինչ այսօր տված խոստումները կատարումը:
Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առաջին նախագահը հարցաքննվել է «Մարտի 1»- ի գործով՝ վկայի կարգավիճակով։
Ֆրանսիան որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Իտալիայում իր դեսպանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հարցերով նախկինխորհրդական Արսեն Խառատյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել մամուլի մասին, որը մեդիաոլորտի ներկայացուցիչների խիստ քննադատությանն էր արժանացել։
Եվրամիությունը չի վերանայի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, բայց հնարավոր է համարում ապագա հարաբերությունների մասին համատեղ հռչակագրի լրամշակումը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:
Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ երկրում անդադար մարդասիրական օգնության փոխադրումներ են իրականացվում, բայց իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում դրա համար։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը անհիմն է ճանաչել 2011թ. Ադրբեջանի կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված բողոքը:
Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը փետրվարի 7-ին հայտնել է, որ հոկտեմբեր ամսից երկրում գրիպից արդեն հազարից ավելի մարդ է մահացել:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ կառավարության ծրագրում թվերի խիստ սակավությունը չի համարում պատասխանատվությունից խուսափում։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այդ պնդումն անող ընդդիմախոսները ճիշտ չեն և նման քննադատությունը տեղին չի։
Օրենքում նաեւ առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սեւծովյան նավատորմի բազավորման համար:
«Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհ է միջազգային պատվիրակությունների կազմերից։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ քանի որ խորհրդարանում ներկայացված է 3 խմբակցություն, դրան բոլորն էլ պետք է պարտադիր ներկայացված լինեին բոլոր միջազգային կառույցներում։
Այսօր քիչ թե շատ ակտիվ հանրային շրջանակներում մթնոլորտը հանգիստ չէ. անընդհատ քննարկվում են նույն հարցերը՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչքա՞ն կտևի, ի՞նչ է սպասվում։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել։ Գնահատականների և կանխատեսումների ամպլիտուդն ահռելի է՝ վերելքից մինչև անկում, խաղաղությունից մինչև անխուսափելի պատերազմ, տնտեսական հեղափոխությունից մինչև տնտեսական կոլապս, ներգաղթից մինչև արտագաղթի նոր ալիք և այլն։
Պարոն Քոչարյանի հետ այդ հարցը չեմ քննարկել։ Եթե չեմ սխալվում՝ Միքայել Հարությունյանը 1992 թվականից սկսած ՀՀ Զինված ուժերում զբաղեցրել է բավականին բարձր պաշտոններ, ինչը ենթադրում էր, որ նա պետք է լիներ ՀՀ քաղաքացի։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո:
Սոնա Տռուզյանը տարիներ առաջ դատախազությունում աշխատանքի էր անցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով և երկար տարիներ համարվում էր լավագույնը խոսնակների շրջանում։
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները, խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց անփոփոխ. Քոչարյանը կմնա կալանքի տակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը: