Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով Մակրոնը կատարել է իր խոստումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը:

ԱԳՆ-ի ամենօրյա ճեպազրույցում հարց է հնչել. «Արդյոք Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու նախագահ Մակրոնի որոշումից հետո»:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ հիշատակի օրվա հիմնադրմամբ նախագահ Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին:

«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ տեսակետների փոխանակման: Նրանք տեղեկացվել են մեր դիրքորոշումներին, ինչպես և մենք տեղյակ ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Տեսանյութեր

Լրահոս