Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. hraparak.am

Hraparak.am-ի փոխանցմամբ Քննչական կոմիտեի նախագահի երկարամյա խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Սոնա Տռուզյանը տարիներ առաջ դատախազությունում աշխատանքի էր անցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով և երկար տարիներ համարվում էր լավագույնը խոսնակների շրջանում։

Աղվան Հովսեփյանի հեռանալուց հետո նոր պաշտոնյաները նախընտրեցին աշխատել նոր խոսնակների հետ՝ իրենց նախընտրելի մարդկանց բերելով։

Օրեր առաջ նա դիմում է գրել և որոշել հիմնովին զբաղվել «Փաստինֆո» լրատվական կայքով՝ որպես գլխավոր խմբագիր և սեփականատեր։

Կայքի հետ նա նախկինում էլ էր աշխատում, հիմա, ըստ էության, որոշել է ամբողջութամբ զբաղվել այդ կայքի աշխատանքով։

Կայքի հետ զրույցում Սոնա Տռուզյանը հաստատեց տեղեկությունն՝ ասելով․ «Այլ առաջարկներ էի ստացել, անցնում եմ մասնավոր ոլորոտում աշխատանքի։ Դիմումս ներկայացրել եմ հունվարի սկզբին, առ այսօր շարունակում եմ մնալ իմ պաշտոնում, քանի որ դիմումս դեռ ստորագրված չէ»։

Տեսանյութեր

Լրահոս