
Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ. Panorama.am

ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով այսօր որպես վկա հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին տարածված լուրը։
«Մենք չենք մեկնաբանում»,-ասացին հատուկ քննչական ծառայությունից։
Ավելի ուշ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց. « Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: