«Պարոն Կոստանյանը լավագույն իրավաբաններից մեկն է, որ ՀՀ-ում կա». Ալեն Սիմոնյանը՝ Գևորգ Կոստանյանի մասին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի մասնագիատական կարողությունները։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Կոստանյանը կարող է ծառայություններ մատուցել ՀՀ-ին։
«Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ ձևով ինչ-որ տեղ կարողանա ծառայություններ մատուցել ՀՀ-ին։ Որովհետև Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր, ես պատրաստ չեմ, քանզի ինքը չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան դիտարկելիս ես կարող եմ ասել, որ նա լավագույն իրավաբաններից մեկն է»,- ասաց Ա.Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կոստանյանը քնացրել է Մարտի 1-ի գործը և սայլը տեղից չի շարժեքլ, Սիմոնյանը պատասխանեց, որ Փաշինյանը նաև ասել է, որ Մարտի 1-ի գործը քաղաքական լուծման և քաղաքական կամքի գործ է եղել մշտապես։
«Պարոն Կոստանյանը լավագույն իրավաբաններից մեկն է, որ ՀՀ-ում կա»,- հավելեց Սիմոնյանը։