
Ֆրանսիան կոնսուլտացիաների համար հետ է կանչում Իտալիայում իր դեսպանին

Ֆրանսիան որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Իտալիայում իր դեսպանին: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:
«Վերջին միջամտությունը եւս մեկ սադրանք է, եւ այն անթույլատրելի է»,-գործակալությունը մեջբերել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը «անթույլատրելի սադրանք» է համարել Իտալիայի փոխվարչապետ եւ տնտեսական զարգացման, աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի դի Մայոյի հանդիպումը «դեղին բաճկոնավորներ» ֆրանսիական շարժման ներկայացուցչիների հետ:
Նախարարությունում նաեւ կոչ ան արել դի Մայոյին՝ «հետեւել այն բանին, որ նրա բազմաթիվ միջամտությունները վնաս չհասցնեն» երկկողմ հարաբերություններին, քանի որ «դա բխում է թե՛ Ֆրանսիայի, թե՛ Իտալիայի շահերից», հաղորդելէ ՏԱՍՍ-ը: