Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և Տավուշ:
«Հայ-ռուսական հարաբերություններից զատ` կա անվտանգության խնդիր` այդ մասնագետների անվտանգության խնդիրը, որը, վստահ եմ, որ դիտարկվել է ՀՀ իշխանությունների կողմից, բայց մենք հասկանում ենք, որ Սիրիայի նման բարդ հակամարտության դեպքում այն երաշխիքները, որոնք դիտարկվում են նման դեպքերում, հուսալի չեն»:
Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (World Travel & Tourism Council, WTTC) գնահատմամբ՝ Brexit-ը կարող է հանգեցնել այն բանին, որ զբոսաշրջության ոլորտում զբաղված շուրջ 700 հազար մարդ մնա առանց աշխատանքի:
«Փաշինյանի և Ալիևի միջև դեռևս բանակցային հանդիպում տեղի չի ունեցել: Դրանք ճանաչողական, ընդհանուր քննարկումներ ծավալելու նպատակով միմյանց նկատմամբ միգուցե որոշակի վստահության մթնոլորտ ձևավորելու համար նախաձեռնված հանդիպումներ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի օդանավակայաններում ուժեղ ձյան պատճառով չեղյալ են համարվել ավելի քան հարյուր չվերթներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 90-րդ Ընդհանուր ժողովին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանի գործով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վճռաբեկ դատարան։
Ֆրանսիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել պաշտպանվել «դեղին բաճկոնավորներ»-ի գործողություններից:
Ֆրանսիայում հրդեհվել է բնակելի տուն, որը պատկանում է այդ երկրի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն օրերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձի պաշտոնը բավականին բարձրացրել են, սակայն չէր նշել, թե կոնկրետ որ պաշտոնյայի մասին է խոսքը։
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում քննարկվելիք հիմնական թեմաները լինելու են ահաբեկչության դեմ պայքարն ու Աֆրիկայի տնտեսական զարգացման հարցը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ ստեղծված անորոշությունը հիվանդագին է կազմակերպության համար, սակայն այն չի ազդի ՀԱՊԿ արդյունավետության և մարտունակության վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Արցախի շուրջ ընթացող քննարկումների հետ կապված որոշ փորձագետներ, քաղաքական գործիչներ տագնապ են բարձրացնում, նշում են, թե տեսնում են որոշակի ստորջրյա զարգացումներ, մյուսներն էլ ասում են, թե սա ավելորդ աղմուկ է: Այո՛, հիմա սեղանին չկա ինչ-որ փաստաթուղթ, որտեղ խոսվում է տարածքները զիջելու վերաբերյալ, բայց բժիշկը երբ նայում է հիվանդին՝ զգում է ախտանիշներ, որի հիման վրա որոշում է, թե ի՞նչ է կատարվում: Բավականին վախեցնող հիմք կա, որը ստիպում է Հայաստանում ցանկացած քաղաքական զարգացման զգուշավոր նայել»:
«Ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, Վճռաբեկ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքը եղավ օրինական, դատավորն ընկալում էր մեր բերած փաստարկները։ Դժբախտաբար, այս ամենով հանդերձ, դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքն իր վերջնական որոշման մեջ և շարունակեց կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին»:
Մյունխենում փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական համաժողովը: Կքննարկվեն Եվրոպայի ապագային, Մերձավոր Արևելքում հակամարտությանն ու տրանսատլանտյան հարաբերություններին առնչվող հարցեր: Համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ, տեղի կունենան տարբեր մակարդակների երկկողմ հանդիպումներ:
Իրանի խորհրդարանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրասիական տնտեսական միության ու պաշտոնական Թեհրանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի, եթե Ռոբերտ Քոչարյանի դեպքում խոսում են սահմանադրական կարգի տապալման մասին, ապա պետք է հիշեն նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ևս, որը 1996 թվականին նույնպես տապալել է սահմանադրական կարգը, քանի որ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը չէր հաղթել։
Հյուսիսային Կորեա-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը կկայանա Հանոյ քաղաքում:
Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը, խոսելով Հայաստանի դատական համակարգից և մեծ հնչեղություն ստացած դատական գործերից, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի, այսօրվա ասուլիսում նշեց, որ պետք է առաջ քաշել այն հարցը, որ դատախազն ու փաստաբանը շտապ ապացուցեն, թե ով է ուժեղ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում շատ վտանգավոր մոտեցում է սկսել ցուցաբերել: Նրա խոսքով՝ փորձ է արվելու ՄԻԵԴ-ի գործերը և դրանց վերաբերյալ ապագայում կայացվելիք վճիռներն օգտագործել քաղաքական նպատակներով. «Նախանշանները կարծես զգացվում են»,- ասաց նա:
«Այո, պատկերը մտահոգող է: Մենք հիմա աշխատում ենք նախարարությունների հետ՝ հասկանալու համար, թե իրենք ինչ ուղղություններով և ինչ օրենսդրական փաթեթներ են պատրաստվում բերել: Բայց պետք է նկատել, որ մեր հարկային օրենսդրությունը և օրենքները ընդհանրապես մշակվել են տարբեր ազդեցությունների ներքո՝ ներքին ազդեցություն` որպես ժողովրդի պահանջ, արտաքին ազդեցություն՝ տարբեր երկրների, միությունների կողմից: Ժողովուրդն էլ իր հերթին ունի իր օրենքները՝ բարոյականությունը, տասնամյակներ իրար հետ ապրելու բնական նորմերը»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը Բրյուսելում աշխատող ԵՄ երկրների դիվանագետներին նախազգուշացրել է բարձր լրտեսական ռիսկի մասին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի երկրների արտգործնախարարների ժողովին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ուղիղ
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտնել է, որ երկրում գրանցված վերջին հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն ինը մարդ:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ցուցանիշների վերաբերյալ գրառմանը: