Ահա և վերջ: ՀՀ Զինված ուժերի զորախումբը երեկ տեղակայվեց Սիրիայում: Ամիսներ շարունակ քաղաքական քննարկումների թեման այլևս տեղափոխվեց Real-politik-ի հարթակ: Այս փաստը միայն խորացրեց քաղաքական և հասարակական շրջանակների անհանգստությունը:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։
«Հայ մասնագետների մուտքը Սիրիա իր մեջ բազում վտանգներ է պարունակում` աշխարհաքաղաքական, ռազմական, ներքաղաքական, անվտանգային… Այս դեպքում կա նաև այս վտանգը՝ հատկապես հաշվի առնելով կրոնական տարբերությունը»:
Չնայած կառավարության ծրագրի վերջնական տեքստն անգամ ԱԺ չի հասել, բայց հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի սկզբին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավարության հետ:
Քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ ամենօրյա շփում ունեցող պաշտոնյաները տարակուսած են` Հայկ Մարությանը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, օրերով կարող է իրենց զանգերին չարձագանքել։ Նրանց ասում են, որ խիստ զբաղված է։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները ֆեյքային գրոհ են սկսել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դեմ:
Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:
Վերջին շրջանում մամուլում պարբերաբար շրջանառվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունները:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ում հարցաքննվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը:
Ժամանակին Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ էր, մի հանձնարարական իջեցրեց, որ բոլոր նախարարներն անպայման նիստից հետո իջնեն եւ պատասխանեն լրագրողների հարցերին։
2018թ. նոյեմբերին Վարուժան Ներսիսյանը նշանակվեց ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
«168 Ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի և իր գործունեությունը ծավալելու է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։
168.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ իշխանությունները որևէ մեկի աշխատանքի ընդունելիս պայման են առաջադրում, որ բացի իրենց՝ օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելուց, տվյալ անձինք պարտավորվում են նաև ֆեյսբուքյան էջ վարել, գովերգել կառավարության գործունեությունը, անհրաժեշտության դեպքում՝ հավանել (like անել)…
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Թուրքիայի «Kadir Has» համալսարանը երկրի հասարակության շրջանում առկա սոցիալ-քաղաքական միտումների վերաբերյալ ուշագրավ հետազոտություն է կատարել։
Անկարայում սկսվել է «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցության» անդամ Այթեն Օզթուրքի դատավարությունը։ Այդ կուսակցությունն Անկարայի կողմից հռչակված է ահաբեկչական: 2018-ի մարտի 8-ին Օզթուրքը Թուրքիայի հետախուզական ծառայության հատուկ օպերացիայի արդյունքում կալանավորվել էր Լիբանանում և տեղափոխվել Թուրքիա։
Ամերիկացի զինվորականները ERCA (Extended Range Cannon Artillery) ծրագրի շրջանակներում փորձարկել են բարձր ճշգրտության հաուբից՝ ավելի քան 100 կիլոմետր հրաձգության հեռահարությամբ:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:
«Նման օրինակները շատ են, երբ դու ինքդ գոնե ակնհայտ վտանգների ու դժգոհությունների մասին զգուշացնում ես, առաջարկում լուծումներ, բայց այդ խնդրին անդրադարձ է լինում միայն այն դեպքերում, երբ լինում է բողոքի ակցիա կամ ֆեյսբուքյան աժիոտաժ, ապա վարչապետը հենց ինքն է անձամբ անցնում դրա լուծմանը: Կարծես գործում ենք բողոքների արձագանքման շատ ավելի պարզ մեխանիզմով»:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը ուղիղ եթերում մանրամասներ է հրապարակել այս երկրի ոսկու պաշարների մասին։
Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա են վերադարձել 1,2 հազարից ավելի փախստականներ:
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիրի Կարապետյանից հետաքրքրվեց՝ Սիրիայի կառավարությունից կա՞ պաշտոնական դիմում ՀՀ կառավարությանը Սիրիա զորախումբ ուղարկելու վերաբերյալ, կարո՞ղ է տրամադրել։
Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-10-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կեղծ նորությունները համարել է ապագայում անվտանգության կարեւորագույն սպառնալիքներից մեկը։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ-ի հատուկ մեխանիզմը (INSTEX) կարող է վերականգնել Թեհրանի եւ Բրյուսելի առեւտրական հարաբերությունները եւ հնարավորություն կտա շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները, ապագայում դրա, հնարավոր է, կկարողանան միանալ եվրոպական միության մեջ չմտնող երկրները։
Բելինը եւ Փարիզը կարգավորել են վեճը «Հյուսիսային հոսք – 2»-ի շուրջը եւ փոխզիջման են հասել Եվրամիության Գազի դիրեկտիվի ուղղումների վերաբերյալ՝ առաջարկելով դրանց նոր խմբագրվածք, որը չի արգելափակում ռուսական նախագիծը: