Այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը ջարդված է, բայց հակակոռուպցիոն քաղաքականությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան:
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ վերջին զարգացումներին և հայտարարեց, որ չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում:
Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը փետրվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ։
ՀՀ կառավարությունն աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր է համարում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունը:
Թուրքիայի անվտանգության ուժերը փետրվարի 12-ին երկրի 76 նահանգում գյուլենականների դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություններ են սկսել:
«Այսօր մենք ունենք մի երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր և ակտիվիստը մտածում ա, թե ինքը պետք ա գործի նույն կերպ, ինչպես նախկինում: Էս ավելի շատ վերաբերում ա մեր հատվածին, որ էդ էլ հաջորդ կոմպլեքսն ա, չմտածեք, էլի, հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել…»:
Առնվազն 70 խաղաղ բնակիչ է զոհվել եւ տուժել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի բնակավայրին հասցված հարվածի հետեւանքով:
2018թ. նոյեմբերի 28-ին Տորոնտոյի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գրասենյակում տեղի ունեցավ կանադացի գրող ՈՒենդի Էլիոթի գրքի շնորհանդեսը, որի վերնագիրն է` «Կորով ու շնորհ խելագար աշխարհում. 1908-1923թթ. Թալասում (Թուրքիա) իրականացված մարդասիրական աշխատանքները»։
«Դահլիճում գտնվողներից, 90 թվականներից էս կողմ էդքան մարդ չէր հավաքվել, ոչ մեկը դեմ չեղավ իմ թեկնածությանը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին:
Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են։
Վրաստանի պաշտպանության նախարարության հրետանային զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածությունը պարբերաբար փակվելու է քաղաքացիական օդանավերի համար:
Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։
Ըստ Փաշինյանի՝ սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին և քանի հոգի կօգտվի տնտեսական հեղափոխության հարթակից:
Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ԱՄՆ-ի համար սպառնալիք դառնալ տիեզերքում:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներն ու դրանց հայթայթման մեխանիզմը, սակայն դրանք ծրագրում նշված չեն:
ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է և առավոտն ինքը սկսել է նրա հայտնի «Ծառերը» ստեղծագործությունից մեջբերմամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»):
Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որտեղ քննարկվում է Կառավարության ծրագիրը։
Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին:
Մ.Թանդիլյանը փաստում է, որ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում, կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացքի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա:
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության հիմնական շեշտադրումները կառուցում էր «մեկ կետից կառավարվող» պետության, «կենտրոնաձիգ կառավարական բուրգի» մասին քննադատություններով, որոնք, իհարկե, ճշմարիտ էին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչոյի՝ Վաչագան Ղազարյանի գործով վերաքննիչ նիստը երեկ հետաձգվել է։
«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունները շարունակում են դիվանագիտական կորպուսի` փոխնախարարների, դեսպանների թարմացման, փոխատեղման գործընթացը.
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։ Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: