Բաժիններ՝

Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր

Ստամբուլ նահանի Չեքմեքյոյ շրջանի Քըրազը թաղամասում կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «Bell UH-1» մակնիշի ամերիկյան արտադրության ռազմական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով զոհվել է 7 հոգի, որից 2-ը՝ օդաչուներ էին, իսկ 5-ը՝ զինվորներ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ուղղաթիռը վայր էր ընկել Քըրազը թաղամասի խաղահրապարակներից մեկի հարևանությամբ, սակայն  խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

Այս պահին առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։

Հետաքրքրականն այն է, որ վերջին անգամ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել նախորդ տարվա նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ նույնպես կործանված ռազմական ուղղաթիռը «Bell UH-1» էր։ Վերջին 21 տարում սա 6-րդ դեպքն է, երբ Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է ընկնում։

Տեղեկացնենք, որ Թուրքիայի զինված ուժերը այդ ուղղաթիռները նախատեսում են հանել շահագործումից մինչև 2020թ.։ Այդ ուղղաիթռները արտադրվել են 1976թ. և պարբերաբար ենթարկվել արդիականացման։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728