Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում կառավարության ծրագրի հանդեպ ԲՀԿ-ի դիրքորոշմանը պարզ ու մեխանիկորեն չնայել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց 3 հիմնական կետ՝ ռիսկեր ու ծրագրի կատարման երաշխիքներ, ժամկետներ՝ ժամանակացույցով և իրականացման մեխանիզմներ:
Երեկ Russia Today հեռուստաընկերությունը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, որ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ հեղափոխական սեմինար-դասընթացներ են կազմակերպվում Ռուսաստանի դեմ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ասելով, թե Բաքուն հավատարիմ է խաղաղ գործընթացին և շարունակում է բանակցությունները Երևանի հետ, սակայն չի բացառում ռազմական սցենարը:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»:
2016թ. հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դատական նիստին այսօր դատարանը, դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց իր որոշումը։
Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ է։ Ինչպես որ ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի պետական շահի հաշվին։
Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին:
«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:
Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել:
Սիրայում ՀՀ-ն իրականացնում է հումանիտար առաքելություն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեջբերմանը պաշտպանության նախարարի խոսքից, որ «եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողությունների, Հայաստանն անպայման դա կանի», և հարցադրմանը, թե եթե ներգրավվենք ռազմական գործողութուններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանպաշտոնական արարողությանը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա»:
Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»։
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը:
«Մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ ոք խաչ չի քաշել, ինչ գրված էր, դա շարունակում է մնալ մեր ծրագիրը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցադրմանը, որ արդյո՞ք Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուժի մեջ է, և ուղղակի նախաձեռնողը պետք է լինի խորհրդարանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ամերիկացի ներդրող, Rogers Holdings ընկերության սեփականատեր Ջիմ Ռոջերսին հրավիրել է մարտին այցելել Փհենյան:
ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը միաժամանակ կատարում է նաև նախարարության կադրերի բաժնի առաջին կարգի մասնագետի, նաև` արդեն դե ֆակտո ոչնչացված Քաղծառայության խորհրդի գործառույթները: Նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է հրավիրում.
«Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ»:
Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին:
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովն իր հերթական նիստում շարունակում է կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ի նիստում: Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե քննում է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքներով։