Հայաստանի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դիտարկում է ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հարցին:
«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:
Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել:
Սիրայում ՀՀ-ն իրականացնում է հումանիտար առաքելություն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեջբերմանը պաշտպանության նախարարի խոսքից, որ «եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողությունների, Հայաստանն անպայման դա կանի», և հարցադրմանը, թե եթե ներգրավվենք ռազմական գործողութուններին, ի՞նչ ռիսկեր են հաշվարկվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանպաշտոնական արարողությանը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա»:
Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»։
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը:
«Մեր կառավարության նախորդ ծրագրի վրա ոչ ոք խաչ չի քաշել, ինչ գրված էր, դա շարունակում է մնալ մեր ծրագիրը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցադրմանը, որ արդյո՞ք Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ուժի մեջ է, և ուղղակի նախաձեռնողը պետք է լինի խորհրդարանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ամերիկացի ներդրող, Rogers Holdings ընկերության սեփականատեր Ջիմ Ռոջերսին հրավիրել է մարտին այցելել Փհենյան:
ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը միաժամանակ կատարում է նաև նախարարության կադրերի բաժնի առաջին կարգի մասնագետի, նաև` արդեն դե ֆակտո ոչնչացված Քաղծառայության խորհրդի գործառույթները: Նա իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որով աշխատանքի է հրավիրում.
«Չի՛ լինելու որոշում, բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի… էս ի՞նչ բան ա, խաբեությունը, սուտը դարձել ա հասարակական հարաբերությունների հիմնական օղակ»:
Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին:
Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովն իր հերթական նիստում շարունակում է կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագրի քննարկումը մեկնարկել է փետրվարի 12-ի նիստում: Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե քննում է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքներով։
ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներ անցկացնելուն: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է The Korea Times թերթը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև մասնավոր հատվածում:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերեւս ամենազբաղվածներից մեկն է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ստացել են վերաքննիչ քրեական դատարանի փետրվարի 7-ի որոշումը, որով անփոփոխ էր մնացել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններին պարբերաբար զեկուցվում են օրեցօր աճող արտագաղթի և տնտեվում են օրեցօր աճող արտագաղթի և տնտենի որ իրենց կողմից հռչակած տնտեսական հեղափոխությանը, բացի ֆեյսբուքյան մեկնաբաններից, արձագանքներ չկան:
«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի գրառման ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է…