
Տրամվայը ռելսերից դուրս է ընկել և խոյահարել կանգառը

Ֆրանսիայի Իսսի լե Մուլինո քաղաքում տասներկու մարդ է տուժել ռելսերից տրամվայի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին ասված է քաղաքի պաշտոնական Twitter-ում:
Նշվում է, որ տրամվայը ռելսերից դուրս է ընկել եւ խոյահարել կանգառը փետրվարի 11-ին տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով (00.30-ին): «Թեթեւ վնասվածքներ ստացած 12 մարդ հսկողության տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տրանսպորտային ծառայությանը, հայտնել Է, որ տուժածներից մեկը լուրջ վերքեր է ստացել: Ծառայության տվյալներով՝ տրանսպորտի երթեւեկությունն արդեն վերականգնված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: