Հայկական կողմը ներկայացրել է, թե ինչ է խոսվել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում. Նաղդալյան

«Իրականությանը չեն համապատասխանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ ԱԳ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի բովանդակությանը, որն ակտիվ քննարկումների առիթ էր դարձել ԶԼՄ-ներում և համացանցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.amգրել էր, որ, մեր աղբյուրների հավաստմամբ, հեռախոսազրույցի հիմնական թեման Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը և հանդիպման ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները ճշտելու և ռուսական կողմի դիրքորոշումները հայտնելու շուրջ է եղել։ Ռուսական կողմը մտավախություն ունի, որ Հայաստանը կարող է ինչ-ինչ զիջումների համաձայնել՝ առանց պաշտոնական Մոսկվայի հետ խորհրդակցելու, սակայն Ռուաստանը չի ցանկանում, որ այդ հնարավոր գործընթացն իրականանա իր վերահսկողությունից դուրս:

Աննա Նաղդալյանն ասաց, որ հայկական կողմն իր հաղորդագրությունում ներկայացրել է, թե ինչ է խոսվել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:

«Եվ այն բովանդակությամբ հեռախոսազրույցը, որով որոշ լրատվամիջոցներ վկայակոչեցին՝ հղում անելով իրենց աղբյուրներին, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա: Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել էին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս