Սի Ցզինպինը Նազարբաևին հրավիրել է Պեկին՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպան Չժան Սյաոյի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցերը:
Այդ մասին հայտնել է Նազարբաեւի մամուլի ծառայությունը: «Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են Ղազախստանի եւ ՉԺՀ-ի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ փոխշահավետ համագործակցության զարգացման կարեւորությունը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, չինացի դիվանագետը Նազարբաեւին փոխանցել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերը՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Միջազգային համագործակցության համաժողովին, որն ընթացիկ տարվա ապրիլին կայանալու էՊեկինում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: